Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք ու գրավ
Նման որոշում կայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։
***
|
«Շատ դժվար էր երեխաների համար, քանի որ նրանք անչափահաս են, հատկապես փոքրի համար։ Նա շատ է կարոտում հայրիկին, անընդհատ հարցնում է՝ ե՞րբ է գալու, իհարկե, չենք կարող փոքրիկին բացատրել՝ ինչ է կատարվում։ Հիմա շատ կուրախանա, երբ տեսնի հայրիկին, մեծերը ներկա էին, ամեն ինչ հասկանում են, շատ ուրախ են»,- այսօր դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը։ «Ուրախ ենք, որ վերջնականորեն չի վախճանվել դատական համակարգը»,- հավելեց նա։ |
Դիտեք նաև՝
Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի


