▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի փայլել է Մանվել Գրիգորյանը

Ի՞նչ էինք անելու, եթե չլինեին մեր փառահեղ զորականները, որոնք ակտիվորեն անցում են կատարում քաղաքական ռազմաճակատ։ Էլի փայլել է Մանվել Գրիգորյանը՝ հարցազրույցոց-հրացազրույց տալով, ընդ որում, սա մեծ հաջողություն է, որովհետև մեր մյուս ականավոր զավայեվածելը՝ գեներալ Սեյրանը, հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ ոտքը ցավում է (դա երևի նրա գլխավոր օրգանն է, որ պատասխան է տալիս մտավոր պրոցեսների համար)։

Այնինչ Մանվել Տիեզերասասանի մոտ ոչինչն էլ չէր ցավում, ուստի նա իր քաղաքագիտական կանխատեսումներն արեց, որից բխում էր երկու հիմնական միտք.
ա. Սերժ Սարգսյանը կընտրվի, ու դա կասկածից վեր է։ Ավելին, նա կընտրվեր, եթե նրա դեմ առաջադրվեին անգամ Պուտինն ու Քլինթոնը (նենց խնդալու կլիներ, եթե լրագրողը խնդրեր Մանվելին, որպեսզի վերջինս ասեր Քլինթոնի պաշտոնը)։
բ. Գեներալ Մանվելը չգիտի թե ինչո՞ւ Ծառուկյանը չառաջադրվեց, բայց գիտի, որ ում դա հետաքրքիր է, կարող է գնալ հենց Ծառուկյանից հարցնի, կարևորը, որ ինքը՝ որպես լեգիոնների հրամանատար ու զորավար, գիտի, որ Սերժ Սարգսյանից լավը չկա (2008-ին ուրիշ Մանվելի մասին էին խոսում, որ ասում էին անցել ա Լևոնի կողմը)...

... ու մի 50 տարի հետո կարելի կլինի օսկարակիր կատակերգություն նկարահանել, անունն էլ կլինի «Քաջարի գեներալների արկածները քաղաքականությունում»...

Ձկան աչքի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին