ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է նաև Արցախին ու նրա հարակից շրջաններին: Նա հայտարարել է, թե անընդունելի է համարում Լեռնային Ղարաբախի ներկա կարգավիճակը և որ Հարավային Կովկասը պետք է բացառել աշխարհի խնդրահարույց տարածաշրջանների ցանկից:
«Չնայած ՄԱԿ ընդունած հռչակագրերին, Լեռնային Ղարաբաղի տարածքն ու հարակից շրջանները դեռ հայկական շրջափակման մեջ են»,- բարձր ամբիոնից հայտարարել է Էրդողանը: