▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԼՔ և Ծառուկյան դաշինքները դիմել են Սահմանադրական դատարան

Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը:

 ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ 

Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը: 

Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է:

s1s2s3s4s5

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին