▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլյա, եթե երեխադ գար ու ասեր՝ մամ, վատ եմ, կասեիր՝ վատը դեռ հետո՞ է գալու…

Hraparak.am-ը գրում է.

Միայն ֆիզիկական ահաբեկչություն չկա:

Դրան ճար կա: Ահաբեկիչներին բռնում ու փակի տակ են դնում: Որևէ մեկի մտքով կանցնի՞, ահաբեկչի մտքերը տարածել հանրային եթերով:

Բայց կա նաև հոգևոր ահաբեկչություն: Երբ զանազան գուշակություններով կամ նմանատիպ բաներով  սարսափեցնում, ահաբեկում են մարդկանց:

Վաղվա հույսը, լավ օրվա հույսը սպանում նրանց մեջ ու անընդհատ պահում հոգեկան լարվածության մեջ:

Ասում են, որ հույսը շրջում է անգամ գերեզմանների մոտ, սա հենց այնպես ասված խոսք չի. սա մարդուն ապրեցնելու, թև տալու, հոգեպես չսպանելու գաղափար է իր մեջ պարունակում:

Իսկ մեր օրերում, երբ սոցիալական վիճակն ու անպաշտպանության զգացումը հասել է գագաթնակետին, երբ մարդիկ սարսափած են գալիք աշխարհաքաղաքական պայթյուններից, ահա թե ինչ է ասում աստղաբան Էլյա Հովհաննիսյանը.

«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե հիմա վատ վիճակում ենք, սխալվում են։ Վատը դեռ հետո է գալու»:

Հիմա ի՞նչ ասես հոգևոր այս ահաբեկչության համար: Ասես՝ որ նման մարդիկ չկա՞ն, բոլորն էլ ահաբեկվա՞ծ են: Շնորհակալությու՞ն հայտնես, մարգարե՞ անվանես նրան…

Մարդկային առումով կուզեի հարցնել.

«Էլյա, եթե երեխադ գար ու ասեր՝ մամ, վատ եմ, կասեիր՝ վատը դեռ հետո՞ է գալու…» Անգամ եթե համոզված լինեիր գիտության ամենաբարձր մակարդակով, կասեի՞ր նման բան: Ազգդ մի երեխայի չափ չկա՞, ինչու՞ ես ահաբեկում:

ՀԳ Չգիտեմ էլ Էլյային ասեմ, թե՞ եթեր տրամադրողին:

Հասմիկ Բաբաջանյան 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին