▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն ՀՀ կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն

ec.europa.euփոխանցում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ակնկալում է մանրամասն և պատշաճ հետաքննություն՝ օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մասին.

 

 

«Մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք սպասում ենք Հայաստանից գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»,-ընդգծել է Մայա Կոսյանչիչը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում,  հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:

Կարդացեք նաև՝ Արդարադատության նախարարը` Մհեր Եղիազարյանի մահվան մասին

Մհեր Եղիազարյանն անտարբերության զոհ է, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին