▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմի. «Ավելի լավ է վատ մարդ լինել, քան` հիմար»

Դիտեք նաև՝

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է  երգչուհի Էմմին:

 

-Փոքրիկ Էմմիին  ի՞նչն առավել հաճախ չէր գոհացնում:

-Էմմին շատ հանգիստ ու ինքնամփոփ երեխա է եղել: Փորձել է ամեն ինչ գտնել իր սենյակում` չխառնվելով մեծերի խոսակցություններին ու գործերին, ուստի  գոհանալու  ու չգոհանալու  մասին  չի էլ մտածել:

 Փորձել եմ օրս հետաքրքիր ու հագեցած դարձնել. սիրել եմ իմ սենյակում դաշնամուր նվագել, նկարել, դաս սովորել և այլն:

-Ինչպիսի՞ն է նա հիշում իրեն դպրոցական տարիներին: 

-Դպրոցական տարիների հիշողությունները շատ վառ են.  այդ տարիները շատ եմ սիրել : Այսօր էլ, երբ դասընկերներով հավաքվում ենք,  հսկայական թեմա ունենք զրուցելու: Դասարանցիներիս հետ միշտ կապ եմ պահպանել, ու մինչև այսօր մեր ջերմ հարաբերությունները շարունակվում են:

-Հայտնի ընտանիքից լինելն ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞  խանգարում: 

-Ե՛վ դժվար է, և՛ հեշտ: Հեշտ է, որովհետև կան բաներ, որոնք հեշտությամբ ես ձեռք բերում, բայց կա պատասխանատվություն, որը կապում է քեզ քո ազգանվան հետ և  դու պարտավոր ես այնպես անել, որ ոչ թե քո անվան հետ կապված տհաճ երևույթներ չլինեն, այլ քո ընտանիքի ու արմատների :

-Վարպետներ, որոնց անցած ուղին Ձեզ համար օրինակելի է:

-Այս հարցում ես չափազանց բախտավոր եմ: Մեր  ընտանիքում հյուրընկալվել են մարդիկ, որոնք ինձ համար կենդանի դաս են եղել: Տարբեր բնագավառների մարդկանց   միավորել   ու մեր տուն է բերել  երաժշտությունը:

-Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է արիության» Ձեր բնորոշումը:

-Կարծում եմ` կյանքում ամենակարևորը համբերատար լինելն է, ինչը քաջությունից ու բնավորության  մյուս գծերից վեր է: Ես կարողացել եմ իմ մեջ սերմանել այն. համբերատար լինելն  ի վերջո հանգեցնելու է նպատակներիս իրականացմանը:

-Կոնֆուցիոս. «Եթե թո մեջքին թքում են, ուրեմն դու առջևում ես»: Ինչքանո՞վ եք համամիտ չինացի փիլիսոփայի հետ, ու ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչեցված քննադատություններին:

-Առհասարակ մեջքից հարվածողը շատ թույլ անձնավորություն է: Աստվածաշնչում  ևս այս մասին խոսվում է`  եթե քեզ հարվածում են, մյուս այտդ  դեմ տուր: Ես համաձայն չեմ  այդ մտքի հետ: Ներկայիս դարաշրջանում  մի քիչ այլ կերպ պետք է ապրել. ավելի լավ է վատ անձնավորություն  լինել,  քան`  հիմար` թույլ տալով նման երևույթներ:

-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Իսկական արվեստագետին կարող է ոգեշնչել ամեն ինչ: Յուրաքանչյուր մարդ կարող է իրեն ոգեշնչող ինչ-որ բան գտնել և դրանից ոգեշնչվելով` ստեղծագործել:  

- Կարծրատիպերը հսկայական  ազդեցություն ունեն մեր կյանքում: Առավել հաճախ «ենթարկվո՞ւմ» , թե ՞ «կոտրում» եք դրանք:

-Ե՛վ «ենթարկվում» եմ, և՛  «կոտրում» :

-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Չեմ կարող հիշել և երևի թե պատճառն այն, որ դրանց վրա չեմ փորձում ժամանակ ծախսել ` չկենտրոնանալով նման երևույթների վրա:

-Ինչի՞ց եք առավել հաճախ հիասթափվում:

-Ցավոք հիասթափվելու շատ կետեր կան: Բայց պետք է դրանց մակերեսորեն նայել ու փորձել դրանք շտկել:  Ի վերջո,  հիասթափությունը միայն քո օրգանիզմին է վնաս, որովհետև դրանից նյարդային համակարգդ է խախտվում, մի շարք հիվանդություններ են  առաջանում: Այդ պատճառով էլ պետք է կյանքին այլ կերպ նայել: Մի փոքր կոպիտ կհնչի, բայց պետք է փորձել  մի քիչ էգոիստաբար ապրել` մտածելով, որ կյանքում ամեն ինչի համար ինքդ ես պատասխան տալու` լինի դա առողջության հետ կապված խնդիր, թե մեկ այլ բան:

 

Հեղինակ`Անի Բեքիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին