▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էմփիրեյ» ռոք խումբը հրաժարվել է Ազատության հրապարակում համերգ տալուց

Շաբաթ  օր Ազատության հրապարակում նախատեսված  «Էմփիրեյ» ռոք խմբի համերգը, որի մասին հաճախ հիշեցնում էր Ազատության հապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը, չի կայանալու:

Առավոտ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը տեղեկացրել է, որ որոշումը հաստատվել է խմբի բոլոր անդամների միջև կայացած քննարկումից հետո:

Ըստ Սարգիս Մանուկյանի, բացի այն, որ խմբի անդամներն ընդհանուր հայտարարի չեն եկել Ազատության հրապարակի  համերգին մասնակցելու նպատակահարմարության հարցում, առաջացել են նաև տեխնիկական խնդիրներ, որոնք նույնպես դարձել են համերգից հրաժարվելու պատճառներից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին