▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Empyray-ի նոր անակնկալը. խումբը «Վերադառնում» է

Հայկական ռոքի կնքահայր «Empyray» խումբը որոշակի դադարից հետո կրկին  վերադառնում է:  «Վերադառնում եմ» երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այն  հեռուստադիտողի դատին կներկայացվի 15-20 օրից:

Երաժշտության և խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը` Բաբկեն Ադամյանը: Գաղափարն ու անիմացիոն աշխատանքների միտքը  Մուշեղ Գարուկյանինն է: Օպերատորներն են Գևորգ Դարբինյանը և Հակոբ Մխիթարյանը:

 Ի դեպ` այս տարի լրանում է «Empyray» խմբի 20-ամյակը, որի շրջանակներում հավանաբար մայիսին խումբը մենահամերգ կունենա:

 «Մեզ մոտ միշտ լինում են հարաբերական դադարների և ակտիվ գործունեությանփուլեր:  Դադարները մեզ մոտ ինքնպատակ չեն լինում»,- ArmStar.am-ի թղթակցին ասել է  խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին