Այսօր իմ ընկերների՝ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Դավիթ Սանասարյանի հետ Գյումրիում էինք... Իմ սիրելի վիրավոր, ըմբոստ քաղաքը իր նույն տարերքների մեջ էր՝ վշտի ու ըմբոստության: Գյումրին եռացող կաթսա էր հիշեցնում՝ անպատկերացնելի պայթյունի ընդունակ: Ինչպես Սրբազան Աջապահյանը հայտարարեց՝ վիշտը կրող, բայց պահանջատեր: Գյումրին այդպիսին էլի էի տեսել նույն ընկերներիս հետ՝ նույքան եռացող ու նույնքան պայթյունավտանգ: Գյումրիում դա արդեն տարվա եղանակի նման բան է դառնում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել: Ոչ էլ նրա մասին, որ կյանքում առաջին անգամ տեսա մանկան դագաղ, ու քիչ էր մնում ծնկներս ծալվեին եկեղեցու մեջ, որ խենթացնող էր մի ողջ ընտանիքի գնդակահարված տեսնել, եւ այլն: Նաեւ տեսա ու հասկացա հետեւյալը.
-եթե երկրում նման արտառոց պատահարի կապակցությամբ համառորեն պետականորեն սուգ չի հայտարարվում, իսկ տոնական միջոցառումներն էլ մի կերպ են չեղյալ համարվում, այն դեպքում երբ ժողովուրդդ կատարելապես սգում է թե Գյումրիում, թե այլուր, ապա այդտեղ մի հարամ բան կա,,,
-երբ գնում ես Գյումրի ու տեսնում ես, որ հնարավորինս ամեն ինչ արված է, որպեսզի հոգեհանգիստը շատ սովորական թաղում հիշեցնի, որի ապացույցը նախագահի կամ վարչապետի բացակայությունն է, եւ երկորդական, երրորդական դեմքեր են ուղարկվել այնտեղ, հասկանում ես, որ այդ հարամ բանը այն է, որ ինչ-որ տեղից խնդրել են կամ պարտադրել....
-- մինչ պաշտոնապես բավարարվել էր օտարի խդրանքը՝ չպաշտոնականացնել հոգեհանգիստը, չլեգիտիմացնել Գյումրիի հազարավոր բնակիչների արադարացի պահանջատիրությունը, նշանակում է, որ մեր հույսը պետք է դնենք հասարակական բողոքի ու պահանջատիրության ճիշտ կազմակերպման վրա:
Ընդամենը պետք է Գյումրու հետ լինել, կանգնել նրա արդարացի պահանջների կողքին, եւ ամեն բան կպարզվի ու իր տեղը կընկնի: