▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկերոջ վիճաբանությանը մասնակցել է նաև պատգամավորը, ով կրակոցներ է արձակել. «ՀԺ»

«Ըստ մեր տեղեկությունների, մոտ մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում գտնվող «ՎԵՎ» սուպերմարկետի տիրոջ որդիների և ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի ընկերոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այնուհետև վիճաբանությանը մասնակցել է նաև Դավիթ Քոչարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, կրակոցներ է արձակել, այդ նույն տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան։ Գրում է «Հայկական ժամանակ»  թերթը:

Հրազդանում խոսում են նաև, որ միջադեպից հետո Դավիթ Քոչարյանին բերման են ենթարկել, այնուհետև ազատ արձակել։

Լրատվական կայքերին ՀՀ ոստիկանությունից փոխանցել են սակայն, որ միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն)»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին