▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենթադրվում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից ՝ մոտ 25 տոննա փոշի․նախկին մարզպետը՝Փաշինյանին

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումները:

«Ի սկզբանե նախատեսված էր այս հանքի ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայել Սյունիքի մարզում, հետագայում պահանջ ներկայացվեց իրենց, որ ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայվի Կեչուտի ջրամբարից ներքև, որպեսզի այդ մնացորդային ջրերը ջրամբար չլցվեն։ Սակայն ջրի խնդրից բացի՝ այդ հանքի շահագործումն այլ խնդիրներ էլ է հարուցում»,- նշեց Էդգար Ղազարյանը:

Ըստ նրա՝ հանքը կարող է շահագործվել միայն ամռան ամիսներին, որովհետև ձմռանն այնտեղ շատ ձյուն է լինում: «Իսկ ամռան ամիսներին հանքի շահագործումը ենթադրում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի, հիմա ինչ փորձագիտական եզրակացություն էլ ուզում են՝ անեն, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չազդի, էլ չեմ խոսում հանքաքարի տեղափոխման և այդ աղմուկի մասին»,- պարզաբանեց Էդգար Ղազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին