▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանի կենդանիներ՝ կարիքավոր ընտանիքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարևորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել: «Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն և սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը: 

«Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Նշվել է, որ ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:

Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա և այլ սարքավորումներ:

Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ և պատրաստակամություն են հայտնել դարձնել դրանք շարունակական:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեգործական ծրագրերի շարունակականության համար և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:

                                                                     ***
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ համագործակցությամբ «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ը աջակցում է նաև համայնքներում արոտ օգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը, մատուցում է խորհրդատվական ծառայություն: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 700 հազար դոլար և մինչ սույն տարվա ավարտը նախատեսվում է կատարել ևս 170 հազար դոլարի ներդրում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին