▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում:)»:

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել էր.

«Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը․

Արդեն հայտնի է, որ նրանք «Գոլդեն փելիս» հյուրանոցում են տեղավորվել։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց համար արժանապատիվ պայմաններ ապահովելու ուղղությամբ, բայց մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։

Ես ուղղակի ուզում եմ վստահորեն հավաստիացնել, որ այդպիսի գործողության անհրաժեշտություն չկա, որովհետև քաղաքացիները, որ մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակի մեջ որևէ բան չի փոխվում, այսինքն դրա արդյունքում Ծաղկաձորում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել։ Այս մարդիկ գտնվում են հսկողության ներքո և այլ կոնտակտներ ունենալ չեն կարող»։

Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է դեղատներ, ծանոթացել է մարդկանց տրամադրություններին

Դիտեք նաև՝ Վաղվանից ուսումնական հաստատությունները մեկ շաբաթով կփակվեն. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին