▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էպոսը» հայտնվեց ճաղերի հետևում

Էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի են վերցրել: Լուրը ցնցող կամ անսպասելի չէր: Դեռևս ընտրարշավի օրերին ինքն էր հայտարարել, որ իրեն անպայման կկալանավորեն: Իսկ նման համոզմունք նա հայտնել էր այն բանից հետո, երբ կալանավորվել էին Պարույր Հայրիկյանի վրա կրակող անձինք, որոնք, ինչպես պարզվել էր, ամենասերտ առնչություններն ունեին Սեդրակյանի հետ: ՀՀ նախագահի թեկնածուի համոզմունքը չէր կարող միայն պայմանավորված լինել Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձով: Ակնհայտ էր, որ այս մարդու կենսագրության մեջ առկա էին այնպիսի փաստեր, որոնք վաղ թե ուշ հետաքրքրելու էին հատկապես Ազգային անվտանգության ծառայությանը: Էպոսագետ ներկայացող անձը, որը շատ հաճախ ամենասովորական ,,ինտելեկտուալ շառլատանի,, տպավորություն էր թողնում, քարոզարշավի շրջանում այդպես էլ վախեցավ մարդկան հետ դեմ առ դեմ հանդիպելուց: Գուցե չվախեցավ, այլ, ինչպես պնդում էին նրա կողմից զոմբիացված մի խումբ երիտասարդներ, նա իրեն բարձր դասում ,,բոլորից,,՝ համարելով, որ բարձր է կանգնած ամբոխից: Իսկ իրականում, այդ մարդն իսկապես մարդկանցից խույս տալու բազում առիթներ ուներ… Նրա կենսագրության մեջ քիչ չեն այն էջերը, որոնք տարակույսներ են ծնում: Առաջին հերթին զարմանալի էր, թե ինչպես էր չստացված ճարտարագետը դարձել ,,էպոսագետ,, , ինչպես էր կարողացել ընդամենը Դուբայում առևտուր անելով՝ ֆադնալ այդքան հարուստ: Իսկ նրա հարստության աղբյուրը բնավ էլ Դուբայի խանութները չէին: Ժամանակ առաջ խոսակցություն ծավալվեց այն մասին, որ նա մի բարձրաստիճան, հիմա պաշտոնանկ արված, զինվորականի հետ զբաղվել է ինքնաթիռների պահեստամասերի վաճառքով՝ այսպիսով մեծ վնաս հասցնելով մեր զինված ուժերին: Բայց այսքանով չէր ավարտվում սեդրակյանական ,,էպոպեան,,. զարմանալիորեն այս մարդուն հարցաքննության կանչեցին Հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում, իսկ հետո էլ նա իրավապահների տեսադաշտում հայտնվեց այն ժամանակ, երբ ընթանում էր Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը…Ինչու՞ էր բոլորի համար աննշան այս մարդը հայտնվել նման սպանությունների շրջագծերում, ինչու՞ էին նրան ևս հարցաքննել: Սեդրակյանը հայտարարում էր, թե այդ ամենը կապված էր ինչ-որ հեռուստատեսային հաղորդումների հետ… Այդ դեպքում առնվազն ծիծաղելի ու ողորմելի պիտի համարվեին մեր իրավապահները, որ մարդուն հարցաքննեին լոկ այն բանի համար, որ նա հաղորդումներ էր վարել: Ուրեմն, շատ ավելի զորավոր փաստեր կային, որոնք, գուցե, Սեդրակյանի մտերիմ շրջապատի կողմից, հետագայում ջրվեցին…Ժամանակ առաջ մենք գրել էինք, որ,,,, Էպոսագետ ներկայացող Սեդրակյան Վարդանն անուղղակիորեն խոստովանել է, որ Պարույրի Հայրիկյանի դեմ կրակոցների պատվիրատուն ինքն է... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հիմա ՀՀ նախագահի թեկնածու է, այսինքն, անձեռնմխելի, ուստի արդեն իսկ ,,քաղաքական հող,, է նախապատրաստում իր ձերբակալության համար՝ նշանակելով ժամկետ... "Ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն։ Արդեն հստակ երեւում է այն քաղաքական պատվերը, որը գալիս է նախաքննությունից..."։ Հիմա Սեդրկայանը սա քաղաքական պատվեր է համարում, բայց զարմանալի է, որ այս մարդու անունն արդեն երրորդ անգամ է կապակցվում սպանությունների ու մահափորձերի... Ասա, այ մարդ, Դուբայում քո լիպչիկ-տրուսիկի առևտուրը կանեիր, ինչի՞դ էր պետք նախագահ դառնալ, էն էլ՝ չորրորդ, էն էլ՝ արդեն հաստատ...,,: Հիմա ամեն ինչ անցավ, ու Սեդրակյանի համար եկավ պատասխան տալու ժամանակը: Հօդս ցնդեցին նրա մեծադղորդ հայտարարությունները, ու էպոսագետ ներկայացողը հայտնվեց քրեական հանցագործի կարգավիճակում… Անշուշտ, դեռ շատ առեղծվածներ կան այս ամենի մեջ, դեռ պիտի խորքով քննվի Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի ամեն մի դրվագ, քանզի այն չափազանց ծիծաղելի ու միամիտ էր կազմակերպված, անգամ հարց է ծագում, թե Սեդրակյանն ինչու՞ պիտի մահափորձ կազմակերպեր Հայրիկյանի դեմ, երբ Հայրիկյանը չէր գլխավոր ֆավորիտը… Սակայն հազիվ թե Սեդրակյանը հանգիստ ընդուներ իրեն կալանավորելու վճիռը, եթե, այնուամենայնիվ, ինչ-որ ,,զորավոր,, ապացույցներ չլինեին…Նշանակում է, առաջիկայում մեզ սպասվում է շատ հետաքրքիր մի դատական կամ քննչական գործընթաց, որը վերջապես պատասխան կտա այն հարցին, թե իրականում ով է էպոսագետ ներկայացող անձը, ինչու է նա մի խումբ երիտասարդներ աշխատավարձ տալիս՝ գիրք կարդալու համար: գուցեև այս մարդու թիկունքին կանգնած են որոշ ռեակցիոն կամ տոտալ աղանդներ…

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին