▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եռաչափ սեր» սերիալի Ինգան ամուսնացե՞լ է

«Եռաչափ սեր» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Ինգան, իրականում` Եվա Բաղդասարյանը սոցցանցային իր էջերից մեկում հարսանեկան զգեստով լուսանկարներ է տեղադրել, ինչը տարաբնույթ ենթադրությունների առիթ է դարձել:

Ճշտելու` ինչու է Եվան հարսանեկան զգեստ հագել, և արդյոք իր անձնական կյանքում փոփոխություններ կան,  esyes.am-ն է  զրուցել  սերիալային դերասանուհու հետ, ով  հայտնել է, որ զգեստը հագել է Սամվել Մանոյանի հարսանեկան զգեստների հավաքածուի ցուցադրության ժամանակ: «Անձնական կյանքումս փոփոխություններ չկան»,- ասել է Եվան և նշել է, որ երկրորդ անգամ է հարսանեկան զգեստ հագնում:

Երիտասարդ աղջիկն ասել է, որ ինքը սնահավատ չէ և նշանակություն չի տալիս այն խոսակցություններին, թե չամուսնացած աղջիկը չպետք է հարսանեկան զգեստ հագնի. «Ըստ իս` դա սնահավատություն է: Երբևէ ուշադրություն չեմ դարձրել նման բաներին»:

Սերիալային դերասանուհուց կայքը հետաքրքրվել է նաև, թե ինչ է պատրաստվում անել «Եռաչափ սեր» հեռուստասերիալի ավարտից հետո: Նրա փոխանցմամբ` մի շարք առաջարկներ ունի ինչպես «Արմենիա», այնպես էլ այլ հեռուստաընկերություններից, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե որը կընդունի: «Կախված է նրանից, թե որտեղից գլխավոր դերի առաջարկ կստանամ»,- ասել է Եվան և հավելել, որ իր համար կարևոր է գլխավոր դերում հանդես գալը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին