▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ալիևը հետ ուզի Սոթքի հանքի շահագործումից բյուջե վճարած հարկերը, հանկարծ չզարմանաք. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դուք էլ երևի մտածում էիք՝ ալիևը էն 50 մլրդ դոլարն ինչպես է հաշվարկել ու մեզնից պահանջելու։

Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքն ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը (այն տարածքը, որտեղ այն գտնվում է) հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի (առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։

Այսինքն՝ եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսն Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։
Ստացվում է՝ Սոթքի հանքի շահագործումից պետական բյուջե վճարված գումարների առնվազն կեսը կարող են համարվել ապօրինի եկամուտ։ Երբ ալիևը հետ ուզի այս տարիներին ՀՀ բյուջե վճարած հարկերը (դրա կեսը՝ անցնող տարածքին համահունչ) հանկարծ չզարմանաք։

Այդ հարկից ձեզ աշխատավարձ են վճարել, թոշակ, նպաստ ու այլ ծախսեր։

«Փրկիչը» տիկին վարչապետի հիմնադրամից չի վճարելուֆեյքերի համար նախատեսված գումարներից չի վճարելու, այլ ձեզնից է հետ ուզելու փողերը, որ վճարի ադրբեջանցիներին։ Կամ էլ դրա փոխարեն ալիևին կնվիրի, օրինակ արմավիրը։

Հ. Գ. Օր առաջ պետք է այս ու այլ հարցեր լուծել։ Սա խուճապ չի, թեզ չի, մեկնաբանություն չի, սա իմ ու քո դռանը չոքած աղետն է։ Հավատաս, թե չէ։ Ուզես, թե չէ։

Դրան ասեք՝

ՎԵՐ ԿԱ՜Ց ՈՒ ՔԱՅԼԻ՜Ր

ՄԵԶ ՔԵԶՆԻՑ ԱԶԱՏԻ՜Ր»։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին