Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
«Երբ դժվարություն ունենաք, դուք էլ զանգահարեք քաղաքապետի տեղակալին»,- ուղեվարձի թանկացման բոյկոտի իրազեկման ակցիայի ժամանակ, քաղաքացիներին դիմելով, ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Նա հիշեցրեց, որ երեկ Փաշինյանը առցանց ուղետոմս գնելու համար դժվարությունների առաջ էր կանգնել և զանգահարել էր քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին։
Դիտեք նաև՝
***
«Հանգիստ, անկաշկանդ բոյկոտեք, մինչև նորից կդառնա 150 դրամ»,- ասում են Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանք արդեն 9-րդ օրն է քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել ուղեվարձի թանկացումը։ |