▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ դու հացի փող չունես, իսկ քո բարերարը քեզ «STEFANI LUCHEZI» փողկապ է նվիրում

 

Երբ հարուստ մարդիկ բարեգործական նպատակներով օգնություն են տրամադրում անապահովներին, նրանք պետք է դրանից առաջ գոնե ուսումնասիրեն իրականում ինչպիսի հրատապ խնդիրներ ունեն անապահովները, նոր դա անեն…: Թե չէ ստացվում է մարդ հացի փող չունի մեկ էլ իր մոտ են գալիս որոշ բարերաների ներկայացուցիչներ և ասում,-«Մեր շեֆը ձեզ ընծաներ է ուղարկել…: Նողկալի անհարմարություններ, որոնք անապահովների առօրյայի անբաժանելի մասն են կազմում.
• Անհրաժեշտ սննդի գումար չկա • Կոմունալ վճարումների գումար չկա
• Դեղորայքների գումար չկա • Ուսման վարձի գումար չկա • Բժշկի մոտ կոնսուլտացիա գնալու գումար չկա • Հարևաներիդ չես կարողանում վերադարձնես պարտքերդ • Տրանսպորտի գումար չկա • Բանկային տոկոսները խեղդում են • Շատ դեպքերում ուշացնում ես տան վարձը… • Այսօր այդքան անհրաժեշտ ինտերնետի գումար չկա, որպեսզի գոնե դրանով փորձես քեզ աշխատանք գտնել • Գումար չլինելու պատճառով տանդ անդամները մտադիր են արտագաղթել…
Հարգելի- ընթերցողներ, այսպիսի անհարմարությունների ցանկն անթիվ անհամար է, այդ է պատճառը, որ երբ երկրի անապահով խավի ներկայացուցիչներին հարց ես տալիս,-«Ի՟նչ հրատապ խնդիրներ ունեք…»,- նրանցից ոմանք պատասխանում են «Երկար պատմություն է, անցանք առաջ»: Ճիշտն ասած, ես այս ակնարկատիպ հոդվածը չէի գրի, եթե վերոհիշյալ ներկայացուցիչներից մեկը ինձ չպատմեր հետևյալը,-« …Մոլորված կանգնած էի փողոցում և մտածում էի՝ Տեր Աստված, այսօր որտեղից եմ գումար հայթհայթելու, որպեսզի գոնե սնունդով ապահովեմ երեխաներիս, մեկ էլ իմ համար շատ անսպասելի մի շքեղ մեքենաների կորտեժ կանգնեց, և ինձ մոտեցավ մեր շրջանի հայտնի մեծահարուստներից մեկը /հասկանալի պատճառներով անունը չտվեց/ և ասաց ,- «Մտքերով ես ընկած, ի՟նչ է եղել»,- առիթից օգտվելով` բնականաբար ասացի, որ արդեն 9 ամիս է աշխատանք եմ ման գալիս և չեմ կարողանում գտնել: Լսելով ինձ՝ նա պատասխանեց,- «Դե գիտես, հիմա գործ ճարելը զոռա…, բայց դարդ մի արա …, այնուհետև նա շուռ եկավ դեպի իր օգնականներից մեկի կողմը և համարյա գոռաց,- «Գնա հլը են փողկապը բեր մեր աղբորը տանք մի քիչ լավ զգա իրեն…»: Փողկապը հանձնելուց հետո՝ նրանք արագ հեռացան: Նայում եմ ձեռքումս հայտնված այդ փողկապին և ինքս ինձ հարցնում.-«Լավ Տեր Աստված, ես համարյա չստերով եմ փողոց դուրս գալիս, ինչ անեմ ես այս փողկապի հետ, չեմ էլ կարող այն վաճառել, քանզի կարող է մտածեն գողացել եմ…»: Հ.Գ Ինձ թվում է, այստեղ որևէ բան ավելացնելն ավելորդ է, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…:
 
Կարեն Թումանյան

Երբ հարուստ մարդիկ բարեգործական նպատակներով օգնություն են տրամադրում անապահովներին, նրանք պետք է դրանից առաջ գոնե ուսումնասիրեն իրականում ինչպիսի հրատապ խնդիրներ ունեն անապահովները, նոր դա անեն…: Թե չէ ստացվում է մարդ հացի փող չունի մեկ էլ իր մոտ են գալիս որոշ բարերաների ներկայացուցիչներ և ասում,-«Մեր շեֆը ձեզ ընծաներ է ուղարկել…: Նողկալի անհարմարություններ, որոնք անապահովների առօրյայի անբաժանելի մասն են կազմում.
• Անհրաժեշտ սննդի գումար չկա

• Կոմունալ վճարումների գումար չկա
• Դեղորայքների գումար չկա

• Ուսման վարձի գումար չկա

• Բժշկի մոտ կոնսուլտացիա գնալու գումար չկա

• Հարևաներիդ չես կարողանում վերադարձնես պարտքերդ

• Տրանսպորտի գումար չկա

• Բանկային տոկոսները խեղդում են

• Շատ դեպքերում ուշացնում ես տան վարձը…

• Այսօր այդքան անհրաժեշտ ինտերնետի գումար չկա, որպեսզի գոնե դրանով փորձես քեզ աշխատանք գտնել

• Գումար չլինելու պատճառով տանդ անդամները մտադիր են արտագաղթել…
Հարգելի- ընթերցողներ, այսպիսի անհարմարությունների ցանկն անթիվ անհամար է, այդ է պատճառը, որ երբ երկրի անապահով խավի ներկայացուցիչներին հարց ես տալիս,-«Ի՟նչ հրատապ խնդիրներ ունեք…»,- նրանցից ոմանք պատասխանում են «Երկար պատմություն է, անցանք առաջ»: Ճիշտն ասած, ես այս ակնարկատիպ հոդվածը չէի գրի, եթե վերոհիշյալ ներկայացուցիչներից մեկը ինձ չպատմեր հետևյալը,-« …Մոլորված կանգնած էի փողոցում և մտածում էի՝ Տեր Աստված, այսօր որտեղից եմ գումար հայթհայթելու, որպեսզի գոնե սնունդով ապահովեմ երեխաներիս, մեկ էլ իմ համար շատ անսպասելի մի շքեղ մեքենաների կորտեժ կանգնեց, և ինձ մոտեցավ մեր շրջանի հայտնի մեծահարուստներից մեկը /հասկանալի պատճառներով անունը չտվեց/ և ասաց ,- «Մտքերով ես ընկած, ի՟նչ է եղել»,- առիթից օգտվելով` բնականաբար ասացի, որ արդեն 9 ամիս է աշխատանք եմ ման գալիս և չեմ կարողանում գտնել: Լսելով ինձ՝ նա պատասխանեց,- «Դե գիտես, հիմա գործ ճարելը զոռա…, բայց դարդ մի արա …, այնուհետև նա շուռ եկավ դեպի իր օգնականներից մեկի կողմը և համարյա գոռաց,- «Գնա հլը են փողկապը բեր մեր աղբորը տանք մի քիչ լավ զգա իրեն…»: Փողկապը հանձնելուց հետո՝ նրանք արագ հեռացան: Նայում եմ ձեռքումս հայտնված այդ փողկապին և ինքս ինձ հարցնում.-«Լավ Տեր Աստված, ես համարյա չստերով եմ փողոց դուրս գալիս, ինչ անեմ ես այս փողկապի հետ, չեմ էլ կարող այն վաճառել, քանզի կարող է մտածեն գողացել եմ…»: Հ.Գ Ինձ թվում է, այստեղ որևէ բան ավելացնելն ավելորդ է, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…:
 
Կարեն Թումանյան

replik.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին