▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ՀՀ շահերն էլ են ռուսական, ՌԴ շահերն էլ...

Նույնիսկ Ջոն Հեֆերնն ավելի է կարևորում ՀՀ ազգային շահերը՝ շեշտելով էներգետիկ անվտանգության մասին: Այսինքն, նա շոտ թափանցիկ ակնարկում է, որ պետությունը չի կարող ունենալ ազգային անվտանգություն, եթե չունի դրա էներգետիկ բաղադրիչը:

Դրա համար էլ Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն միակողմանի-երկկողմանիություն՝ ՀՀ շահերն էլ են ռուսական, ՌԴ շահերն էլ:

Ահա, թե ինչի մասին պետք է մտածել ըստ դիվանագետի:

Իսկ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրասիական միության հիմնադիր-անդամ:

Հարց է առաջանում, այդ երբվանի՞ց Հայաստանը դարձավ այդ միության գաղափարական հիմնադիր կամ, գոնե, գաղափարակիր, որ հիմա էլ ուզում է հիմնադիր լինել:

Այդ ե՞րբ էին Հայաստանի "Ֆրիդրիխ Ռատցելները" խոսել դրա մասին, մինչև ՄՄ-ին միանալու որոշումը, բայց մի քանի ամսում դառնալ աշխարհաքաղաքական բևեռի հիմնադիր... իրոք, ֆանտաստիկ ստրատեգիա է:

Պուտինն արդեն հավակնում է դառնալ գուրու, բայց աշակերտների հետ առանց հոգևոր կապի:

 

Արման Սահակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին