Հայաստանում դեռևս շարունակվում է լրագրողի գործունեության նկատմամաբ թյուր կարծիքը մնալ անփոփոխ: Քաղաքական դաշտում դեռ չի ձևավորվել այն լրիվ պատկերացումները, թե ինչքան կարևոր է լրագրողի դերը քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին:
Օրինակ ինչու՞ պետք է նախարարները կամ պատգամավորները այն աստիճան լկտի պահելաձև ցուցաբերեն լրագրողների նկատմամբ, որ հարցը արդեն վարչապետի մասշտաբով բարձրացվի և վարչապետն ինքը կոչ անի նախարարներին պահպանել մաքսիմալ կոռեկտություն ասուլիսների ժամանակ:
Լրագրողների հետ անպարկեշտ վարք դրսևորելու բազմաթիվ օրինակներ բազմիցս եղել են` Թոխմախի Մհերի «ծնոտ պոկելու» դեպքը, լրագրողի և Ալեքսանյան Սամվելի` ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպը, Առաքել Մովսիսյանի, նույն ինքը Շմայիսի անվան հետ կապված բազմաթիվ օրինակներ և այլն և այլն: Այս շարքը ցավոք կարելի է երկար շարունակել:
Ինչքան էլ լրագրողը տվյալ պահին հնչեցնի ինչ որ պրովոկացիոն հարցեր և ինչքան էլ նախարարին կամ պետական պաշտոնյային դուր չգա, ամեն դեպքում, նրանք պարտավոր են պատասխանել հնարավորինս զուսպ և դուրս չգալ կոռեկտության սահմաններից: Դա թերևս տարրական կուլտուրայի հարց է:
Րաֆֆի Հովհաննիսյանի մի ելույթը դառել էր համացանցի հիթն ու բազմաթիվ չկայացածների ինքնադրսևորման թեման, սակայն վերոնշյալ շատ դեպքերում նրանց կողմից ոչ մի արձագանք թերևս չի լինում: