▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ զբաղվել «դեմագոգիայով».Պատգամավորը պատասխանեց ԱԺ նախագահին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրեց՝ արձագանքելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին ու այն մեղադրանքին, որ որոշ ընդդիմադիրներ դեմագոգիայով են զբաղվում:

 

 

 

«Չգիտեմ՝ որքանով էր դա ինձ ուղղված, բայց այդպես ստացվեց: Նվազագույն կենսաթոշակի սահմանման հետ կապված՝ ես մի հարցադրում հնչեցրեցի, որն ուղղված էր կառավարության ներկայացուցչին՝ առ այն, թե արդյո՞ք կառավարությունը ներկայացրել է հաշվարկներ, և որքա՞ն գումար է անհրաժեշտ հիմնական կենսաթոշակը նվազագույնին հավասարեցնելու համար: Ասեմ՝ ես երբեք չեմ զբաղվել «դեմագոգիայով», չունեմ նման հակում, չեմ ունեցել, ստիպված եմ արձագանքել, տեղին չեմ համարում մեղադրել գործընկերներին մի բանում, որ առհասարակ չկա, որևէ դեմագոգիայի մասին խոսք լինել չէր կարող»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին