▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք».Վազգեն Մանուկյանը` ակտիվիստներին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մասնկացել է Մաշտոցի պուրակում կազմակերպված հանրային քննարկմանը:

Հանրային խորհրդի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որտեղ ասվում է. «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հարգելի՛ անդամներ: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը: Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ: Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է: Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել: Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու  և մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:                                                                    

                                                Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան 

Լուսանկարը՝ Ankakh.com-ի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին