Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է.
«Ես երբեք պաշտոնի կռիվ չեմ արել: Ոչ ձեռքերս արյունոտ է, ոչ գրպանս ուրիշի փող կա, ոչ մեկից փող եմ գողացել, ոչ բյուջեից փող եմ գողացել, ոչ էլ մանդատս ինձ տվել է լիազորություն: Սա մանդատի կռիվ չի: Ո՞վ է մանդատի կռիվ տալիս, ես ամեն ինչի իմ քրտինքով եմ հասել:
Ոչ մեկի տունը թալանել եմ, ոչ մեկի հացը կերել եմ: Դաս եմ տվել, իմ ընտանիքը պահել եմ: Եթե այս 8-10 տարվա ընթացքում մեկը պետք է ինձանից նեղանա, պետք է նեղանա բացառապես իմ ընտանիքը, որ ժամանակ չեմ տրամադրել ոչ իմ երեխաների դաստիարակությանը, ոչ էլ հարազատների հետ շփմանը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: