«Երեկ «Հժ» թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից։
Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին։ Իսկ ապրիլի 9-ին Աժ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Երեկ Աժ-ից մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ աշխատավարձերի պահում է եղել և դա բացատրել են ապրիլի 9-ի նիստի բացակայությամբ։ Մեր թղթակցի գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքան գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր»,– գրում է թերթը։
Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում