▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հասցեին:

«Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու փորձով ըստ էության ինքը իրեն նետում է կրակի մեջ: Տեղդ նստի՛ր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի: Մեզ հետ, Իրանի հետ, կամ դաշնային պետության հետ խոսե՞լ ես: Դու ինչպե՞ս ես այդպիսի քայլեր անում: Ո՞վ է քո անկախությունը ընդունելու», ասել է Թուրքիայի նախագահը՝ Բարզանիին անվանելով աշիրեթի՝ ցեղախմբի ղեկավար»:

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին