Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների հրկիզման մեջ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ ձերբակալվեց: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է նա Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ այս շաբաթվա կեսին անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում: Դրանից հետո հրդեհներ են բռնկվել երկրի այլ նահանգներում, այդ թվում` Այդին և Մուղլու հանգստավայրերում: Բնական աղետի զոհերը վեցն են, տուժել է 183 մարդ: Ներկայումս 98 թեժ կետերից 88-ը տեղայնացվել է: Բելառուսն ու Ռուսաստանը իրենց ինքնաթիռներն են ուղարկել Թուրքիա` հրդեհների դեմ պայքարին օգնելու համար: