▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ադրբեջան զինվորականներ գործուղելու մասին

Թուրքիայի խորհրդարանը ստացել է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ գործուղելու մասին հրամանագիրը և քննարկման է դրել այն։ Հրամանագրի մանրամասներն ու դրա քննարկման ժամկետները, սակայն, դեռևս հայտնի չեն։

Ավելի վաղ, Ռուսաստանը հերքել էր Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ տեղակայելու մասին Թուրքիայի հայտարարությունը։

Հավելենք,որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունները, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիր նախագիծը Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան: «Փաստն այն է, որ Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն։ Այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ։ Դա ներքին՝ Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի իրականացում է: Դա Թուրքիայի ներքին գործն է», - ասել է Պեսկովը:

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս քայլը թույլ կտա դիտարկել ռազմական գործողությունների դադարեցման համապատասխանությունը և «ամուր հիմք կստեղծի երկարատև հակամարտության կարգավորման համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին