▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնով է ընկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը չի կարողանում հաղթահարել քունը: Թուրքական աղբյուրը Էրդողանի քնելը վերագրել է վերջինիս հոգնածությանը: Սոցցանցերի օգտատերերը նույնիսկ նկատել են, թե ինչպես է տեսանյութի 45-րդ վայրկյանին Պորոշենկոն ձեռքով թեթևակի հարվածում սեղանին՝ փորձելով արթնացնել Էրդողանին: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: Նշվում է, որ մամուլի ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային թեմաների լայն շրջանակ:

 


 Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին