▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա բացահայտումների, իրեն ուղղված հանդիպման առաջարկի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա հաստատող կամ հերքող պարզաբանմամբ, եթե իհարկե տեղյակ է այդ ամենից:

Այս մասին գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը.

«Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. միջազգային, դիվանագիտական արարողակարգում, քաղաքական վերաբերմունքի կամ ընկալման, մեսիջների տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն փաստը, որ մի երկրի ղեկավար` Էրդողանը, խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և իր ելույթի ողջ ընթացքում մեկ անգամ նույնիսկ չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը, չի նշում զբաղեցրած պաշտոնը...»-գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին