Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել եվրաանդամակցության բանակցությունները: «Թուրքիան մեր աչքի առաջ է: Ու քանի դեռ գտնվում է Էրդողանի ռեժիմի տակ, բոլորովին այն Թուրքիան չէ, որի մուտքը Եվրամիություն անհրաժեշտ է»,- ըստ «T24» լրատվամիջոցի մեկնաբանել է Դանիայի վարչապետը: Նա հույս է հայտնել, որ ի վերջո կառուցողական երկխոսություն կձևավորվի Թուրքիայի հետ:
Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet