22-ամյա Էրդողան Սերենն ինքնասպանություն է գործել Facebook-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Mirror-ին: Ինքնասպանությունից առաջ նա ստեղծագործություն է թողել իր սիրելիին. «Մեր սերն ասք կդառնա, մեր աչքերն արցունք չեն թափի, ասա ինձ, սեր, հեռանում ես, իմ ձեռքերն առանց քեզ կրակի մեջ են»:
Տեսախցիկի առջև Սերենը հայտարարում է, որ ոչ ոք չէր հավատում, որ ինքը կկատարի իր խոստումը. «Իսկ հիմա դիտեք սա»,- հայտարարել է նա: