▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երդվել էի Արթուր Մկրտչյանի շիրիմին.Արցախի նախագահը՝ԼՂ ԳԽ առաջին նախագահի և Ուրֆանյանի պարգևների մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին հանդիսավոր պայմաններում:

Պարգեւատրման արարողության վերջում ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Արթուր Մկրտչյանի եւ Արմենակ Ուրֆանյանի ընտանիքի հարգարժան անդամներ,

Հարգելի ներկաներ,

Այսօր կարեւոր եւ խորհրդանշական օր է մեր ժողովրդի կյանքում եւ կրկնակի կարեւոր ու խորհրդանշական՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի: Դեռեւս ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ ես այցելեցի արցախյան ազգային-ազատագրական շարժման աննկուն մարտիկ, քաղաքական ու պետական գործիչ, Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Եվ որպես յուրատեսակ երդում, խոստացա ընտրվելու դեպքում խոստացա անել առավելագույնը՝ նրա կիսատ թողած գործը շարունակելու, նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու եւ մեր բոլորի երազած հայրենիքը կերտելու համար:

Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հայորդիների առջեւ:

Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով առաջնագծում եւ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը:

Հարգելի բարեկամներ, օգոստոսի 27-ին ես ստորագրել եմ հրամանգիր՝ Արթուր Մկրտչյանին եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու, պահեստազորի ենթասպա Վահրամ Թամրազյաին եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփյանին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:

Կարծում եմ, այս պարգեւատրումը խորհրդանշական է նաեւ այն իմաստով, որ իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է հայրենիք, այսինքն՝ Հայաստան-Արցախ-սփյուռք անխախտ կապը: մենք հաղթել ենք այդ միասնականության շնորհիվ:

Եվ պատահական չէ, որ այս հրամանագրերը ես ստորագրել եմ Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, որովհետեւ հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են եւ արժանի գնահատանքի:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում մեր ժողովրդի հերոս զավակներին, նրանք միշտ մեզ հետ են եւ առաջնորդում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում:

Նրանց կատարծ գործը հայրենասիրության վառ օրինակ է եւ լավագույն դաս հետագա սերունդների համար:

Մեր խոնարհումն ենք բերում նաեւ մեր հերոսների ծնողներին, որ դաստիարակել են հայրենիքի նվիրյալներ: Վստայ եղեք, պետությունը միշտ ձեզ հետ է եւ ձեր կողքին:

Մեր խոնարհումը նաեւ նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց անգնահատելի ներդրումն ունենալ Արցախի զարգացման եւ զորացման գործում: Շնորհակալություն ձեզ:

Եվ քանի որ պարգեւատրման այս արարողությունը տեղի է ունենում Արցախի կարեւորագույն տոնի՝ Արցախի Հանրապետության տոնի նախաշեմին, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին