▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղաքական ապտակն է Մարությանին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Աղբի քաղաքական կշիռը

«Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը։ Իհարկե, «Սանիթեքի» գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երեւանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեքի» սեփականատերը, փաստորեն, այլեւս քաղաքական դեսիդենտ է, Երեւանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղաքական ապտակն է քաղաքապետ Մարությանին։ 

 

 

 

 

 

 

 

 

Անկեղծ ասած՝ ինձ, որպես Երեւանի բնակիչ, առանձնապես չեն հետաքրքրում «քաղաքական հալածյալ» «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջանձնային եւ մերձանձնային հարաբերությունները։ Երեւանցին անգամ չպիտի էլ իմանար՝ ո՞վ է իրականացնում քաղաքի աղբահանությունը՝ «Սանիթե՞քը», թե Ալֆրեդը։ 
Երեւանի ավագանու ընտրություններում երեւանցին «ուռա» գոռալով ընտրեց կոնկրետ քաղաքական ուժի, որն էլ պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը ու վերջ։
Ի վերջո, «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերություններ պարզելը դարի գործարքը չէ, որը ոչ մի կերպ չի լուծվում։
Ասեմ, որ շատ բան պետք չէ անել՝ ընդամենը գրագետ մենեջմենթ ու Երեւանը դանդաղ եւ սահուն դուրս կգա աղբի տակից։ 
Ինչ վերաբերում է «քաղհալածյալ» «Սանիթեքին», մի պարապ օր նոր «Արխիպելագ Գուլագ» կգրեմ «քաղաքական այդ աննախադեպ հալածանքների մասին»։

Կարդացեք նաև՝ Ինչու՞ «Սանիթեք»-ը սկսեց վատ աշխատել Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո. ընկերության տնօրենը ասուլիս տվեց տեսակապով

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին