▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը կօգտագործի արևային էներգիան

Երևանը կօգտագործի արևային էներգիան: Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ Քաղաքապետերի դաշնագրի շրջանակում: 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային համակարգեր՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Առաջին փուլի շենքներն արդեն ընտրված են: «Տեղադրված համակարգերը կբավարարեն ինչպես ներշենքային, վերալակների, այնպես էլ արտաքին՝ բակային լուսավորության էներգիայի պահանջարկը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

 

 

Ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Համակարգը կծառայի բնակիչներին առնվազն 25 տարի, իսկ բյուջետային խնայողությունները հնարավորություն կտան ծրագրում ընդգրկել նոր շենքեր:

Տեսանյութի սկզբնաղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին