▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանը մի օր կզղջա»․ ՌԴ Պետդումայում արձագանքել են ՀՌՀ որոշմանը

ՌԴ Պետդումայում արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոյի լիցենզիան կասեցնելու Երևանի որոշմանը։

«Սա Փաշինյանի սխալն է։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար», - RT-ի հետ զրույցում ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան:

Նրա խոսքով՝ սա Երևանի կողմից առաջին ոչ բարեկամական քայլը չէ ՌԴ-ի նկատմամբ․ «Օրինակ, Ղարաբաղի հետ կապված հարցում Հայաստանի իշխանությունները փորձել են հավաստի տեղեկատվություն չհասցնել քաղաքացիներին և երկրում դժգոհություն չառաջացնել», - նշել է Չեպան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին