▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի 12 վարչական շրջանում կգործի 20 մանկապարտեզ. մյուսները ժամանակավորապես փակվում են

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է այն մանկապարտեզների ցանկը, որ կընդունեն երեխաներին:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում նշել է.

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

Կենտրոն - թիվ 1
Արաբկիր - թիվ 25, թիվ 31
Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
Ավան - թիվ 52
Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
Էրեբունի - թիվ 64, թիվ 66
Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
Նորք-Մարաշ - թիվ 122
Նուբարաշեն - թիվ 125
Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին