▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը վայր կդնի մանդատը. որոշումը կայացվեց

Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի:

Այս մասին որոշում է կայացվել Երևանի ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստում:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նրա այս արարքը քննադատությունների ալիք էր բարձրացրել հանրության և նրա թիմակիցների շրջանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին