▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է արկ. 63-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (մոտ 4-5 հատ):

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (մոտ 4-5 հատ):

Հավելենք, որ դեպքի հետևանքով վնասվածք է ստացել 63-ամյա քաղաքացի, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին