Այսօր՝ ապրիլի 29-ին, Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի բնակելի շենքերի բակում ծառահատումներ են իրականացվել, որն էլ առաջացրել էր բնակիչների դժգոհությունը։

Այս մասին գրում է Lurer.com-ը:
«Այսօր արդեն կտրում եմ 60-70 տարվա ծառեր: Ժողովուրդը չի թողնում, որ կտրեին, բայց ոստիկանները եկան, մեզ հանեցին, մի 2 հոգու էլ տարան բաժին։ Ոստիկանները պաշտպանում են տարածքը ձեռք բերած սեփականատիրոջը: Գնում ու դիմում ենք ամեն տեղ, բայց ոչ մի արդյունք»,- ասել է բնակիչներից մեկը:


