«Մայր Հայաստան» դաշինքի նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պայթեցվելու է ՊԵԿ նախկին շենքը։ Քաղաքապետարանը առաջարկել է քանդող կազմակերպությանը չքանդել` ապահովագրելով իրեն հնարավոր հետագա պատասխանատվությունից։
Հուլիսի 19-ին, հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչները հավաքվել էին և պահանջում էին պայթեցման միջոցով չքանդել իրենց շենքերի սեյսմակայունությունը չթուլացնելու, իրենց սթրեսի չենթարկելու, շրջակա միջավայրը չաղտոտելու հիմքով։
Կառուցապատող ,,Կամ Դիվիլըփմենթզ,, ընկերությունից ներկայացուցիչ չկար։
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ պայթեցման միջոցով քանդելու են շենքը, արդեն նախնական աշխատանքներն իրականացվել են` առանց բնակիչների հետ խոսելու, նրանց կարծիքը հաշվի առնելու։
Երևանի ավագանու ,, Մայր Հայաստան,, խմբակցությունը բնակիչներին հորդորեց իրավական տիրույթում պաշտպանել իրենց շահերը և առաջարկեց կազմակերպել հանրային լսում»։