▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մինչև +40 աստիճան. շոգը չի նահանջելու այս շաբաթվա ընթացքում. Գագիկ Սուրենյան

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ Նիկոլ Փաշինյան

«Վերաակտիվացել են պատվերով հոդվածները, ֆեյքերի հարձակումները». Դավիթ Սանասարյան

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Կառավարությունը երկուշաբթի մեծ քննարկում է կազմակերպել Ամուլսարի հարցով․ հանդիպումը կայանալու. . .

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի. Դավիթ Պետրոսյան

Նոր մանրամասներ` Երեւանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների. . .

Սկսենք ամենահաճելիից․ Նիկոլ Փաշինյանն առաջին պարգևը հանձնեց «Միսս»-ին

Ուժեղ և դուխով մասնակիցներ․․․Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական խաղերի փակման արարողությանը

13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են

«Իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում». Դավիթ Սանասարյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի մասին

Մեր շահագրգռությունն այն է, որ ոչ թե մենք, այլ դուք փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Ծանոթներին հեշտ բացվո՞ղն եք տալիս. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» էքսպոյին

Ոստիկանները Երևանում կրկին գրպանահատի են բերման ենթարկել. նա գողություն էր արել ավտոբուսում

Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը. վարորդը ողջ է մնացել

Գյումրիի ճանապարհին գտնվող մատուռն ամբողջությամբ այրվել է

Սերժը պատրաստ է նստել. Արմեն Աշոտյան

Ճոխ, բայց դատարկ կինոյի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». ՈւՂԻՂ

Մարտական ուղի անցած գեներալը չէր կարող էդպիսի բան անել. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից. . .

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից. ԱՀ ՊԲ

Վերնաշապիկս արդեն հանել եմ. Դավիթ Խաժակյան

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն

Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը

Արագածոտնի մարզպետն ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները միասին

«Դա տարօրինակ չի՞ թվում». Դանիել Իոաննիսյան

Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

«Սա դավաճանության ու մորթապաշտության քրեստոմատիկ օրինակ է». Արամ Սարգսյան

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին

«Ուղի՞ղն ես նայում»․ Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին․ Նրանք Սևանի «Բոհեմ»-ում էին

Գրիգոր Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ անհապաղ հեռացնելու՝ Ստամբուլյան Կոնվենցիայի դեմ. . .

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. անունները գաղտնի են պահվում

Պարգևատրումների շուրջ նոր աղմուկ է բարձրանում: Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանից: Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում:

Քաղաքապետարանի՝ Factor.am-ին ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորև: «Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հացին ի պատասխան նշեց, որ դա համարվում է անձնական տվյալ և գործատուն կարող է միայն գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի: «Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

 

Ուստի, առանց աշխատողի համաձայնության, նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով»,- ասաց նա: Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ Շուշան Դոյդոյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում: «Կարծում եմ՝ որ ոչ, հատկապես եթե սա հենց այն տեղեկատվությունն է, որը նախկինում արդեն հրապարակվել է։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 49 հոդվածի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունները պետք է հրապարակվեն։ Իսկ պարգևատրումներն արվում են հենց կարգադրությունների հիման վրա։ Այնպես որ, հրապարակման ենթակա տեղեկատվություն է, այն էլ ՝ տնօրինողի սեփական նախաձեռնությամբ։ Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ևս դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել 2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում պարգևատրված անձանց անուն- ազգանունները և գումարի չափը։ Դեռևս ժամկետում է հարցումը»,- ասաց նա։

Չի բացառվում, որ Հայկ Մարությանը չի ցանկանում պարգևատրումների ցանկը հրապարակել՝ պայմանավորված մարզպետների պարգևավճարների շուրջ ստեղծված վերջին աղմուկով: Նշենք, որ Արարատի, Կոտայքի, Արմավիրի և Սյունիքի մարզպետներն իրենց ու իրենց ենթականերին բարձր պարգևավճարների էին արժանացրել: Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ 2019թ. բյուջեում պարգևավճարների բյուջեն ավելացել է 1 միլիարդ 200 միլիոն դրամով: Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգեւավճարներին համար հատկացվել է 275 մլն դրամ, իսկ ահա 2016-ին պարգեւավճարների բյուջեն կազմել է 271 մլն դրամ:

 

 

Ուշագրավն այն է, որ թափանցիկ ու ՀՀ քաղաքացուն հաշվետու հեղափոխական իշխանությունը հրաժարվում է հարկատուներին ներկայացնել, թե 474 մլն դրամն ինչ համամասնությամբ է բաշխվել: Անդրադառնալով նախկին պարգեւատրումներին՝ նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն պարգեւատրել էր 575 հազար դրամով, տեղակալներին՝ 478 հազար եւ 443 հազար դրամներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին