Հայտնի են Հովհաննես Թումանյանի ծննդյան 154 ամյակին նվիրված կրթական-լուսավորչական ծրագրի հաղթողները. մրցույթին մասնակցել են Երևանի ռուսական յոթ դպրոցների աշակերտները:

Միջոցառումը կազմակերպվել է Գոգոլի անվան հիմնական դպրոցի և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ, համագործակցել են նաև Հովհաննես Թումանայանի տուն-թանգարանի հետ:
«Սա ոչ այնքան մրցույթ էր, որքան թումանյանական ընթերցումներ՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 154 ամյակին:
Թեմաները ընտրվել էին այնպես, որ երեխաները հնարավորություն ունենային ինքնուրույն աշխատելու, հետազոտելու և համագործակցելու: Շատ կարևորում էինք դպրոցների միջև համագործակցությունը և որ հետազոտական աշխատանքը լիներ ռուսերենով, որպեսզի նաև երեխաների մտահորիզոնն ավելի ընդարձակվեր: »,- նշել է Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը։
Մրցույթի հաղթողներն են Սիլվի Սիմոնյանը՝ համար 70 դպրոցից, Հասմիկ Հունանյանը՝ համար 192 դպրոցից, Բենյամին Մամիկոնյանը՝ համար 35 դպրոցից, Աննա Համբարձումյանը՝ համար 130 դպրոցից, Միլենա Գրիգորյանը՝ համար 122 դպրոցից, Մարիա Թադևոսյանը և Կարինե Գյուրջինյանը՝ համար 55 դպրոցից:


