▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 54-ամյա տղամարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 29-ամյա կնոջը

Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22.07-ին, «Աստղիկ» բժշկական կենրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին և ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ: Ժամը 22.40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև 54-ամյա տղամարդու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բաբաջանյան փողոցի հասցեներից մեկում 29-ամյա կնոջը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդը, իսկ 58-ամյա տղամարդու ձեռքը վնասվել է դանակահարված կնոջն օգնելու ժամանակ:

54-ամյա տղամարդը սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին