▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակը

 

 

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը:

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքապետը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել նաև հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր:

 

 

 

 

 

 

 

 

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ի նշանավորումն Եվրոպա մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության, Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը ավագանու մարտի 19-ի որոշմամբ անվանակոչվել է Եվրոպայի անունով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին