▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Դերենիկ Դեմիրճյանի անվ. թ.27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի

Երեկ, մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գործող Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց, որտեղ կաթսայատանը հայտնաբերել են մասամբ այրված տղամարդու դի։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես հնոցապան։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին