▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում էլոս էպիլացիայի կաբինետում տնօրենի կողմից գաղտնի տեսախցիկ տեղադրելու փաստով ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանի դիմումի փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը ԱԱԾ-ից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ բաժնի պետ Նորիկ Հարությունյանի որոշմամբ նախաքննությունը հանձնարարվել է նույն քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանին:  

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ տվյալ գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանը հայտնել էր, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաև, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաև էլոս էպիլացիա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին