▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ջերմաստիճանը կրկին կհասնի+40...+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հուլիսի 11-12-ին օդի ջերմաստիճանը Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում կրկին կհասնի +40...+42 աստիճանի, իսկ հուլիսի 13-14-ին կնվազի 4-5 աստիճանով»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այս օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին