▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մայրը կասկածվում է իր 12 տարեկան դստեր և 11 տարեկան որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Թարմացված․ Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է։ Այս մասին Asekose.am-ին տեղեկացրեցին ՆԳ նախարարությունից։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են նախաձեռնվել որրոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախաձեռնվել, որոնք փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տվյալներն իրացնելով պարզվել է, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերություն նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։ Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ Արփինե Մ-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին