▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մի ոստիկան մի քանի օր է գումար է խնդրում անցորդներից՝ տրանսպորտից օգտվելու համար. «ՀԺ»

«Երևանի կենտրոնական փողոցներում արդեն մի քանի օր է, շրջում է մի ոստիկան՝ ոստիկանական համազգեստով, մոտենում մարդկանց, հայտնում, որ ոստիկանական ծառայությունն ավարտել է ու Արմավիր հասնելու համար իրեն գումար է պետք։


Երեկ նա մոտեցել է նաև «Հժ»–ի թղթակցին ու մարզ գնալու պատճառաբանությամբ 600 դրամ խնդրել։
Օրեր առաջ միևնույն պատճառաբանությամբ մի ոստիկան էլ մոտեցել էր լրագրող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին ու խնդրել 500 դրամ. «Մի քիչ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի ոստիկան և խնդրեց 500 դրամ՝ բացատրելով, որ նոր է ավարտել ծառայությունը, պետք է հասնի տուն, շրջան»,– ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Կիվիրյանը։ Երեկ մեր թղթակիցը Կիվիրյանի հետ կապ հաստատեց և նկարագրություններից պարզ դարձավ, որ խոսքը նույն երիտասարդ, կրտսեր ոստիկանի մասին է։ Վերջինս ենթադրաբար իսկապես Արմավիրի մարզից է, աշխատում է Երևանի բաժիններից մեկում և ամեն օր աշխատանքից հետո տուն հասնելու խնդիր ունի»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին